ԳլխավորԼուր

Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան

Հունիսի 5-ին տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։

«Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, եւ ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, եւ իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։

…Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, եւ որ պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետեւ բոլոր ոլորտները ձախողված են»,– ասաց Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here