ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները «Մաթեմատիկա» կհանձնեն (2026 թ. միասնական քննությունների առաջին փուլ)

Քննական կենտրոնում

Հունվարի 24-ին Հայաստանում մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու համար հայտագրվածները 12 538-ն են։

Վաղը՝ փետրվարի 7-ին, դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից, Usanogh.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրվել է 5 709 դիմորդ (2 066՝ Երևանում, 3 643-ը՝ մարզերում)։

Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թ.թ. 135, 142, 155, 166, 168, 20, 200, 35, 57, 6,88 հիմնական և թ.թ. 118, 170, 189, 190, 29 ավագ դպրոցներ:

Քննության տևողությունը 3 ժամ է, արդյունքների հրապարակումը՝ քննության 5-րդ, բողոքարկումը՝ 6-րդ օրը: Մինչ այդ, վաղը, օրվա 2-րդ կեսին ԳԹԿ-ն կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները, և քննասենյակից պատասխանի ձևաթղթի պատճենով դուրս եկած դիմորդն ինքը, համեմատելով իր ձևաթուղթը պատասխանի հետ, կարող է հաշվել իր քննական միավորը:

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։

Հիշեցնենք, որ 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 24-ից փետրվարի 8-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝t.me/usanoghnews