ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի և մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ նախարարի` ֆեյսբուքի էջով արված հրավերին։
Այցի ընթացքում դպրոցականները Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և հետազոտություններին, զրուցել գիտնականների հետ, ինչպես նաև դիտել գիտական փորձեր։ Սա դպրոցականներին հնարավորություն է տվել անմիջական շփմամբ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին։
ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը։
Ժաննա Անդրեասյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։
Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Ծրագրին կարող են մասնակցել 7–12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։ Մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլփոստին` zhanna.andreasyan@escs.am։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews










