ԳլխավորԼուր

Աշակերտների հետ քննարկումներ են կազմակերպվել կրթության հիմնախնդիրների շուրջ

Աշակերտներ, քննարկում

«Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով:

Ֆորումը կազմակերպվել է «Գործընկերություն և ուսուցում», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Տարիքային առանձնահատկությունների սկզբունքների պահպանման միջազգային լավագույն փորձի կիրառմամբ հանրային մասնակցության մեթոդաբանությամբ ծավալված քննարկումների ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել արտահայտելու իրենց տեսակետները կրթության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին, ներկայացնելու ապագայի դպրոցի իրենց տեսլականը:

Կառուցողական և բովանդակալից քննարկումների արդյունքում աշակերտները հանդես եկան հետաքրքիր և նորարական բազմաթիվ առաջարկներով՝ մասնավորապես կարևորելով ներառական, աշակերտակենտրոն և անվտանգ միջավայրի ձևավորումը, դասավանդման արդիական մեթոդների կիրառումը, դասագրքերի բեռնաթափումը, կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը՝ ապահովելու արդյունավետ և ստեղծարար սովորելու միջավայրի վերափոխմանը համարժեք կառավարման տեղեկատվական և այլ գործիքներ, դերերի և պարտականությունների արդյունավետ բաշխում համակարգի մասնակիցների միջև և այլն:

Comment here