ԳլխավորԼուր

Վայքում տեղի է ունեցել «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»-ի առաջին դասընթացը

Դեկտեմբերի 4-ին Վայք քաղաքի «Տուրիզմի կենտրոն»-ում կայացավ «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»-ի առաջին դասընթացը, որը նախատեսված էր Վայոց ձորի մարզից մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների համար, տեղեկանում ենք «Կայարան» ակումբի ֆեյսբուքյան էջից։

Դասընթացը վարեց բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանը։

Վերլուծվեցին ժամանակակից արձակագիրներ Լուսինե Խառատյանի «Լարսի Թակարդը», Գրիգի «Պուճուր մարդը», Հովիկ Աֆյանի «Յուլո» ստեղծագործությունները։

Մրցույթին գրախոսություններ ներկայացնելու նպատակով՝ մասնակիցներից յուրաքանչյուրն ընտրեց «Կայարան» ժամանակակից արձակի հանդեսում հրապարակված հեղինակների գրքերից (Մհեր Իսրայելյան, Էդվարդ Միլիտոնյան, Արմեն Հայաստանցի, Հովիկ Աֆյան, Գևորգ Տեր-Գաբրիելյան, Հրաչ Բեգլարյան, Սուսաննա Հարությունյան, Դավիթ Սամվելյան, Լուսինե Խառատյան, Թերեզա Ամրյան, Գրիգ, Ջեսահ, Գրիշ Սարդարյան, Հովիկ Վարդումյան, Արթուր Միկոյան, Վահան Տեր-Ղազարյան)։

Նախաձեռնությունը իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։