1988-ի դեկտեմբերի 7-ին, ժ. 11.41-ին, հուժկու երկրաշարժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանները։
Հողին հավասարվեցին Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիից (Լենինական) հատուկենտ շինություններ մնացին, մեծապես վնասվեցին Վանաձոր (այն ժամանակ՝ Կիրովական) ու Ստեփանավան քաղաքները։
Պաշտոնական տվյալներով՝ զոհվեց մոտ 25 հազար (24985) մարդ, գրեթե կես միլիոնն անօթեւան դարձավ։