ԳլխավորԼուր

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնից։

Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս պահի դրությամբ մահացել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։ Փրկվել է 2470-ը»,-ասել է նա։

Փլուզված շինությունների թիվը, ըստ Էրդողանի, 2818 է։

Նա հավելել է, որ 7, 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում  երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։

Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։