ԳլխավորԼուրՀայաստանս

Սպիտակի երկրաշարժի տարելիցն է

Երկրաշարժ

1988-ի դեկտեմբերի 7-ին, ժ. 11.41-ին, հուժկու երկրաշարժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանները։

Հողին հավասարվեցին Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիից (Լենինական) հատուկենտ շինություններ մնացին, մեծապես վնասվեցին Վանաձոր (այն ժամանակ՝ Կիրովական) ու Ստեփանավան քաղաքները։

Պաշտոնական տվյալներով՝ զոհվեց մոտ 25 հազար (24985) մարդ, գրեթե կես միլիոնն անօթեւան դարձավ։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի տվյալներով՝  Հայաստանի ազգային արխիվում, սակայն, կան փաստաթղթեր, որոնք անդրադառնում են այդ հարցին:

Այսպես` «80-ականների վերջի ժողովրդագրական իրավիճակի և բնակչության աճի միտման վերլուծություն» ծառայողական փաստաթղթում, որը կազմվել է Վիճակագրության, ռեգիստրի և վերլուծությունների պետական գործակալության կողմից, զոհերի և անհայտ կորածների թիվը 40 հազար է նշված, որը հետագայում մատիտով փոխվել է 38 հազարի` հավանորեն, անհայտ կորածների ցուցակների ճշգրտման արդյունքում: