ԳլխավորԼուր

Մահացել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը

Վահան Իշխանյան

Կյանքի 58–րդ տարում մահացել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են նրա ընկերները` գրող Լևոն Ջավախյանը և լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։

Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ–ին, Երևանում։ Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը:

Նրա գրքերից են «Ռուսուլմանի նոթերը», «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրությունը» (համահեղինակ), «Անմազը» (պատմվածքների ժողովածու) և այլն։