ԳլխավորԼուր

Սյունե Սևադան՝ «Տարվա հայ հեղինակ»

Սյունե Սևադա

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունը ամփոփեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի արդյունքները։

«Տարվա հայ հեղինակ» մրցանակը շնորհվեց Սյունե Սևադային՝ «Կախվածություն» գրքի համար։

«Տարվա բեսթսելեր» ճանաչվեցին նաև հնդկական ծագումով կանադացի գրող Ռոբին Շարմայի գրքերը։

«Անսպառ ստեղծարար» հատուկ մրցանակը շնորհվեց Արամ Անանյանին՝ «Երևանյան բեսթսելեր» նախագծի հիմնադրման և գրքի նկատմամբ սիրո ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար։

«Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակը» շնորհվեց Լևոն Նեսին։

«Երևանյան բեսթսելեր» նախագծում ամենապահանջված թարգմանությունների համար մրցանակ շնորհվեց Նարինե Գիժլարյանին՝ Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանության համար։