ԳլխավորԼուր

Հայտնի են Գրքի երևանյան 5-րդ փառատոնի մրցանակակիրները

Հայտնի են դարձել Գրքի երևանյան 5-րդ փառատոնի մրցանակակիրները։

«Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով հաղթող են ճանաչվել Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը։ «Արձակ» անվանակարգում պարգևատրվել է Տիգրան Պասկևիչյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը:

«Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» Հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:

Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսված էին շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն, որոնք տեղի կունենան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին։