ԳլխավորՄի կտոր գիրք

Հայ գրողների լավագույն ստեղծագործությունները՝ ըստ Usanogh.am-ի

Համացանցում բազմաթիվ հրապարակումներ կան՝ լավագույն 10 կամ 100 գիրք, պարտադիր ընթերցանության, բոլոր ժամանակների եւ այլ անվանումներով։ Զարմանալիորեն չկա հայ գրողների լավագույն ստեղծագործությունների թեկուզ խիստ սուբյեկտիվ որեւէ ցանկ։

Ստորեւ ներկայացնում ենք հայ դասական եւ ավագ սերնդի արձակագիրների ստեղծագործությունների լավագույն նմուշները՝ ըստ Usanogh.am-ի։ Հաշվի առնելով ընթերցողների դիտողությունները՝ ցանկը ենթակա է լրացման։

Հովհաննես Թումանյան— «Սասունցի Դավիթ», «Անուշ», «Թմկաբերդի առումը», «Քաջ Նազար», «Գիքորը», «Անկեղծ չենք», «Դառնացած ժողովուրդ»

Ղազարոս Աղայան-«Անահիտ»

Խաչատուր Աբովյան-«Վերք Հայաստանի»

Մուրացան-«Գեւորգ Մարզպետունի»

Րաֆֆի-«Խաչագողի հիշատակարանը»

Շիրվանզադե-«Քաոս»

Ավետիք Իսահակյան«Աբու Լալա Մահարի»

Գրիգոր Զոհրապ«Փոստալ», «Ճիտին պարտքը»

Նար Դոս«Մեր թաղը»

Ստեփան Զորյան-«Մի կյանքի պատմություն»

Վրթանես Փափազյան-«Ժայռ»

Ակսել Բակունց-«Միրհավը», «Սպիտակ ձին»

Լեւոն Շանթ«Հին աստվածներ»

Շահան Շահնուր-«Նահանջը առանց երգի»

Երվանդ Օտյան«Ընկեր Բ. Փանջունի»

Հակոբ Պարոնյան«Մեծապատիվ մուրացկաններ»

Վահան Թոթովենց-«Կապույտ ծաղիկներ»

Դերենիկ Դեմիրճյան-«Վարդանանք», «Ավելորդը», «Ստամոքսը», «Սաթոն»

Սերո Խանզադյան-«Խոսեք, Հայաստանի լեռներ», «Մխիթար սպարապետ», «Թագուհին հայոց»

Վիլյամ Սարոյան-«Իմ սիրտը լեռներում է», «Մարդկային կատակերգություն», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Հայրիկ, դու խենթ ես»

Գուրգեն Մահարի«Ծաղկած փշալարեր», «Այրվող այգեստաններ»

Կոստան Զարյան-«Նավը լեռան վրա»

Մուշեղ Գալշոյան-«Ձորի Միրոն»

Խաչիկ Դաշտենց-«Ռանչպարների կանչը», «Խոդեդան»

Մկրտիչ Արմեն-«Հեղնար աղբյուր»

Նաիրի Զարյան-«Հացավան»

Վախթանգ Անանյան-«Հին վրանի փոքր բնակիչը»

Շահեն Թաթիկյան-«Նրա ճանապարհը», «Երիցս խաչվածը»

Պերճ Զեյթունցյան-«Արշակ Երկրորդ», «Մի նայիր հայելուն»

Հրանտ Մաթեւոսյան-«Աշնան արեւ», «Հացը», «Տերը»

Վարդգես Պետրոսյան-«Ապրած եւ չապրած տարիներ», «Մենավոր ընկուզենին», «Վերջին ուսուցիչը»

Արտաշես Քալանթարյան-«Մարաթոն», «Սիրիր մերձավորիդ»

Լեւոն Խեչոյան-«Սեւ գիրք, ծանր բզեզ»

Comment here