ԳլխավորԼուր

Աֆյանի «Կարմիր»-ը՝ ֆրանսերեն, Գրիգի «Հիսուսի կատուն»՝ հինդի լեզվով. ԿԳՄՍ նախարարը հաստատել է թարգմանվող գրքերի ցանկը

Հովիկ Աֆյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 8-ի N 1775-Ա/2 հրամանով հաստատված մասնագիտական խորհուրդը սահմանել է «1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը (ընդհանուր՝ 35 անուն-խմբ.)

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն կստանա ներկայացված 28 հայտերից 15 գիրք, այդ թվում՝ Անուշ Սարգսյանի «Անոն» (վեպ, գերմաներեն), Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև. Սկիզբը» (վիպակներ, իսպաներեն), Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ»-ը (վեպ, ֆրանսերեն, իսպաներեն), Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը (վեպ, ֆրանսերեն), Գրիգի «Հիսուսի կատուն» (պատմվածքներ, հինդի, լատվիերեն) և այլն։

Դրամաշնորհ ստացողների ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։