ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ի ուսանողները հանդիպել են  գրող, վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանի հետ

Հանդիպում գրող Ռուբեն Եսայանի հետ ՀՊՏՀ-ում

ՀՊՏՀ գրամշակութային ակումբի «Հանդիպում ժամանակակից գրողի հետ» նախագծի շրջանակում համալսարանում այսօր հյուրընկալվել էր գրող, սցենարիստ, երաժիշտ, հաղորդավար, վիդեոբլոգեր, «Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Վանականներն ունեն գաղտնիք» ստեղծագործությունների հեղինակ Ռուբեն Եսայանը։

Ռուբեն Եսայանը ներկայացրեց իր փորձը, խորհուրդներ տվեց ապագա գրողներին, մասնավորապես՝ որ ժանրերում կարելի է լինել մրցունակ, անդրադարձավ իր երաժշտական գործունեությանը։

Հանդիպման անակնկալ հյուրն էր դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյանը։ Վերջինս Ռուբեն Եսայանի հետ հանդես է գալիս նոր երաժշտական նախագծում։ Զրույցի ընթացքում հյուրերը պատմեցին համագործակցության ընթացքի, գեղեցիկ դրվագների մասին և ՀՊՏՀ բեմում հանդես եկան նոր երգի պրեմիերայով, որի առաջին ունկնդիրները դարձան ՀՊՏՀ-ականները։

Հանդիպում գրող Ռուբեն Եսայանի հետ ՀՊՏՀ-ում Հանդիպում գրող Ռուբեն Եսայանի հետ ՀՊՏՀ-ում Հանդիպում գրող Ռուբեն Եսայանի հետ ՀՊՏՀ-ում Հանդիպում գրող Ռուբեն Եսայանի հետ ՀՊՏՀ-ում Հանդիպում գրող Ռուբեն Եսայանի հետ ՀՊՏՀ-ում