ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ այլ շահառուներ,

տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը։

Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ձեր հանդեպ և հայցելով ձեր ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ձեր շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։

Հանձն ենք առնում լրացնել բոլոր բաց թողնված դասաժամերը։

Միևնույն ժամանակ, վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին, հրավիրում ենք ձեզ ՀՊՏՀ բակ՝ սույն հարցի առնչությամբ բաց քննարկման»,-նշված է հաղորդագրության մեջ:

Comment here