ԳլխավորԼուր

ԱՄՆ-ը փակում է դռները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- գրել է նա «Թվիթեր»-ում:  Այլ մանրամասներ նախագահը չի հաղորդում:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասնում է գրեթե 800 հազարի, մահվան ելքերն ավելի քան 42 հազար են։

 

Comment here