ԳլխավորԼուր

Ռուբլին արժեզրկվում է նավթին զուգահեռ

Մոսկվայի բորսայում առքուվաճառքը մեկնարկելուց րոպեներ անց ռուբլին անկում է արձանագրել դոլարի ու եվրոյի նկատմամբ, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ 11.05-ի դրությամբ 1 դոլարն արժեր 76 ռուբլի, 1 եվրոն՝ 82.35։

Անկում են արձանագրել նաեւ ռուսաստանյան հիմնական ցուցիչները։ Մոսկվայի բորսայի ցուցիչը նվազել է 1.40 տոկոսով, РТС-ինը՝ 3.59 տոկոսով։

Ռուսաստանյան արժույթը սկսել է արժեզրկվել նավթի գներին զուգահեռ, որոնք երեկ աննախադեպ անկում են արձանագրել։ WTI մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն ընկել էր մինչեւ մինուս 40 դոլար 1 բարելի դիմաց, որից հետո կրկին վերադարձել դրական նիշի։

Brent նավթի գինը 1 բարելի դիմաց  24 դոլարից ցածր է. Նախօրեին այն 7 տոկոս անկում է արձանագրել։

Լուսանկարը՝ «Կոմերսանտի»

Comment here