ԳլխավորԼուր

ԱՄՆ-ի բորսան փակվել է ռեկորդային ցածր ցուցանիշներով

ԱՄՆ-ի ցուցիչներն այսօր աննախադեպ՝  7,9-9,3% անկում են գրանցել, չնայած ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության նշանակալից աջակցության, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Տեղի ժամանակով ժամը 16. 00-ին (Երեւանի ժամանակով՝ կեսգիշերին) Նյու-Յորքի ֆոնդային բորսայի փակման ժամանակ  Dow Jones Industrial Average (DJIA)-ի ցուցիչն ընկել է 9,33%-ով՝ հասնելով  21355,73 կետի, NASDAQ-ինը՝ 7,85%-ով՝ հասնելով 7327,453 կետի, S&P 500-ինը՝ 4,54%-ով՝ հասնելով 2510,48 կետի։

Առեւտրային գործարքների պաշտոնական ավարտից հետո՝ ժամը 16. 05-ին, Dow Jones Industrial Average-ի ցուցիչն ընկել 9,99%-ով՝ հասնելով 23552,27 կետի։

Բորսայական ցուցիչների այսպիսի անկում 1987 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվում։

Բորսայի վրա մեծ ազդեցություն է թողել Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ 30 օրով արգելվում են այցելությունները Եվրոպայից ԱՄՆ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։ Արգելքն ուժի մեջ է մտնում մարտի 13-ին։

Comment here