ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում ուսուցչի օգնականն ազատվել է աշխատանքից՝ աշակերտին թմրանյութ տալու պատճառով

Ինդիանապոլիսի (Ինդիանա նահանգ, ԱՄՆ) Ուեյն-Թաունշիփ շրջանի դպրոցներից մեկում ուսուցչի օգնականը հունվարի 9-ին ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա թմրանյութեր է փոխանցել աշակերտին, տեղեկացնում է CBS4-ը։

Բեն Դեվիսի համալսարանի միջնակարգ դպրոցի աշխատակցի անունը դեռեւս չի հրապարակվում, քանի որ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։

Հետաքննությանը միացել են նաեւ Ինդիանա նահանգի՝ երեխաների հարցերով վարչությունն ու դպրոցական ոստիկանությունը։

 

Comment here