Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։
Մի փոքր վիճակագրություն. 2023 թ. ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք (2022 թ.՝ 2266). գրանցվել է 2804 դեպքով կամ 123.7%-ով աճ, հայտնում են ոստիկանությունից:
2023 թվականին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 202 կգ 60 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 376 գրամ հոգեմետ նյութեր, 125 գրամ պրեկուրսորներ (2022 թ.՝ թմրամիջոցներ՝ 119 կգ 832 գրամ, հոգեմետ նյութեր՝ 403 գրամ, պրեկուրսորներ՝ 63 գրամ):
ՀՀ ՔԿ-ն էլ հայտնել է, որ 2024 թվականի հունվար–մարտ ամիսներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք է արձանագրվել, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 981 դեպք։ Աճը կազմել է 14,1%։