Լուր

Իտալիայում հայտնաբերվել է 2.7 տոննա կոկաին, որը տեղափոխվում էր Հայաստան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի մաքսային ոստիկանությունը Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել, հաղորդում է իտալական ANSA գործակալությունը։

Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։

Գործողության ընթացքում ոստիկաններին հաջողվել է մի քանի հազարից առանձնացնել երկու կասկածելի կոնտեյներ, որոնցով, ըստ փաստաթղթերի, արևադարձային մրգեր էին տանում Հայաստան։

Թմրամիջոցների խմբաքանակի ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 800 մլն եվրո։