ԳլխավորԺամանցԼուրՇոուբիզնես

Պոկերի արքա Դեն Բիլզերյանը կրկին գալիս է Հայաստան

Պոկերի արքա, միլիոնատեր, դերասան եւ Instagram-ի ամենահայտնի մարդկանցից մեկը՝ Դեն Բիլզերյանը հայտարարել է մեծ ճամփորդության մասին. նա իր Instagram-ի Stories բաժնում կիսվել է, թե ինչպես է հավաքում իրերը եւ նշել այն երկրների ցանկը, որտեղ պատրաստվում է այցելել։

«Իռլանդիա-Դուբայ-Մալդիվներ-Թայլանդ-Հայաստան-Ֆրանսիա»,- հայտնել է Բիլզերյանը:

Տեղեկացնենք, որ Բիլզերյանները 2020 թվականի հոկտեմբերին 250 հազար դոլար են փոխանցել Արցախին օգնելու համար։

2018 թվականին Դեն Բիլզերյանը կրկին Հայաստանում էր. նա ու եղբայրը՝ Ադամը, օգոստոսի 1-ին ՀՀ անձնագրեր ստացան։