ԳլխավորԼուր

Հայաստանի 12 դպրոցներում թուրքերեն են սովորում, 4-ում՝ ադրբեջաներեն. Sputnik Արմենիա

Քննություն

Հայաստանի 12 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։

Ադրբեջաներեն և թուրքերեն սովորում են բացառապես 10-12-րդ դասարանների աշակերտները: Հաղորդվում է նաև, որ 2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցում է կազմակերպվել 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում սկսել են սովորել պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 12-ում՝ թուրքերեն և 4-ում՝ ադրբեջաներեն: Իսկ «Մխիթար Հերացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնասիրել են բոլոր չորս լեզուները:

Եվս 400 դպրոց ցանկություն է հայտնել մոտ ապագայում սկսել տարածաշրջանային լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն և իրանական) դասավանդումը: Սակայն այս կամ այն լեզուն ընտրած դպրոցների թվի վերաբերյալ տեղեկությունների գերատեսչությունը չի տրամադրել։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ներկայումս Հայաստանի բոլոր դպրոցներում 2-րդ դասարանից ռուսերեն, ինչպես նաև որևէ այլ օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) են անցնում: Այսուհետ դպրոցները կարող են նաև երրորդ լեզու ընտրել (եթե պետությունը նման հնարավորություն ապահովի)։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվելու տարածաշրջանի երկրների լեզուներին։