ԳլխավորԼուրՀայաստանս

«ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է». ՀՀ վարչապետ

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատմական իրադարձություն են համարել բանաձեւի ընդունումը եւ շնորհակալություն հայտնել սենատորներին։

«ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Աշխարհասփյուռ հայերի անունից հայտնում եմ մեր երախտիքը Սենատի այս նշանակալի որոշման համար»,-նշել է վարչապետը՝ օգտագործելով «այլևս երբեք» հեշթեգը (#NeverAgain):

Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։

Comment here