ԳլխավորԼուր

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների

Հայ գերիները վերադարձան հայրենիք

Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Գերատեսչությունը հրապարակել է նրանց անունները.

1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի
2. Ջիլավյան Կարեն Սարգսի
3. Կարապետյան Էրիկ Գարիկի
4. Կարապետյան Սասուն Հրաչիկի
5. Հովեյան Մեսրոպ Արթուրի
6. Մխիթարյան Վրեժ Գոռի
7. Կարապետյան Դավիթ Արմենի
8. Գևորգյան Ռաֆայել Արամի
9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի
10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի
11. Գիժլարյան Վահե Արտակի
12. Եգանյան Քաջիկ Արամայիսի
13. Շահինյան Տիգրան Էդգարի
14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի
15. Եթումյան Վահագն Ալբերտի
16. Խաչատրյան Գոռ Արամի
17. Սայադյան Հենրիկ Կարենի

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։

Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: