Կրթական համակարգը պետք է կանխարգելիչ նշանակություն ունենա, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադառնալով դեռահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման հարցին:
Նա նշեց, որ հանրակրթության նոր չափորոշիներով նախատեսվում է
«Առողջ ապրելակերպ» դասընթացը
դպրոցներում, որի միջոցով աշակերտները կտեղեկացվեն բոլոր վնասակար սովորույթների, այդ թվում թմրամիջոցների օգտագործման, ծխելու բացասական հետևանքների մասին:
Մանրամասները` տեսանյութում: