ԳլխավորԼուր

Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար-2023» գիտակրթական միջոցառումը

Տիեզերական ճամբար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` 2023 թվականի օգոստոսի 6-12-ը Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար-2023» (SpaceCamp 2023) գիտակրթական միջոցառումը։

Ծրագրի նպատակն է հարստացնել 14-17 տարեկան պատանիների գիտելիքները տիեզերագիտության, Երկրի հեռակա դիտարկման և տիեզերական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ:

«Տիեզերական ճամբար 2023»-ի շրջանակներում կկազմակերպվեն ինչպես թեմատիկ ուսումնական և գործնական պարապմունքներ, այնպես էլ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ սպորտային խաղեր, ազգային պարեր, այցելություն Տավուշի գեղատեսիլ վայրեր, հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ:

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից և Սփյուռքից:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր  աստղագիտությունից, տրամաբանությունից և անգլերեն լեզվից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանան առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդները:

«Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարին մասնակցությունն անվճար է, հայտերի լրացման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 26-ն է։

Ճամբարը կանցկացվի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝

Հայերեն հայտ

Անգլերեն հայտ