ԳլխավորԼուր

Բանգլադեշում դպրոցներ կան ոչ միայն ցամաքի վրա

Դպրոց-նավ Բանգլադեշում

Աշխարհում ընդունված է, որ դպրոցները պետք է լինեն ցամաքի վրա։ Սակայն մի քիչ այլ կարծիք ունեն Բանգլադեշի իշխանությունները։ Հաշվի առնելով, որ երկրում տարվա մեջ առնվազն 2 անգամ ջրհեղեղներ են լինում, ու դպրոցականները ստիպված էին շաբաթներով բացակայել դասերից, այստեղ ստեղծվել են նավարկելի դպրոցներ։

Լուծումն առաջարկեց շահույթ չհետապնդող տեղական մի կազմակերպություն, որի շնորհիվ ոչ միայն ժամանակավոր կացարաններ, այլև դպրոցներ կառուցվեցին հենց ջրի վրա։

Ջրհեղեղի ընթացքում գործող ավելի քան 100 նավարկելի դպրոցները հագեցած են արեգակնային էներգիայով, փոքրիկ գրադարանով, նոթբուքներով և ուսման համար անհրաժեշտ գրենական պարագաներով: Նավակ-դպրոցները տարերքի օրերին նավարկում են դեպի ջրերով ողողված բնակավայրեր, հավաքում դպրոցականներին, ապա դասերի ավարտից հետո կրկին տուն տանում նրանց:

Բանգլադեշի նավարկելի դպրոցների շնորհիվ, ըստ որոշ տվյալների, ուսումը չի ընդհատում 100 000 աշակերտ։

Դպրոց-նավ Բանգլադեշում
Դպրոց-նավ Բանգլադեշում