ԳլխավորԼուր

Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին. ԿԳՄՍ նախարար

Դասարան

Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետների հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:

Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները։ Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար:»,-գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ դպրոցներում ուսումնական տարին, համավարակով պայմանավորված, մեկնարկում է սեպտեմբերի 15-ին (առաջին դասարանցիների համար՝ սեպտեմբերի 14-ին)։

դպրոց, աստիճաններ

Comment here