ԳլխավորԼուրԽճանկար

Հրապարակվել է մեր գալակտիկայի սև խոռոչի առաջին պատկերը

Հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից:

Պատկերը հրապարակվել է գլոբալ հետազոտական խմբի կողմից, որը կոչվում է «Event Horizon Telescope» (EHT)՝ օգտագործելով ռադիոաստղադիտակների համաշխարհային ցանցի դիտարկումները: Դիտարկումները կատարվել են ութ ռադիոաստղադիտակների համատեղ աշխատանքի միջոցով:

Գիտնականները նախկինում հետազոտել էին աստղեր, որոնք պտտվում էին ինչ-որ անտեսանելի, կոմպակտ և շատ զանգվածային կենտրոնի շուրջը՝ Ծիր Կաթինի կենտրոնում: Ներկայիս հետազոտությունները հաստատեցին, որ այն իրենից սև խոռոչ է ներկայացնում և Երկիր մոլորակից ունի 27,000 լուսատարի հեռավորություն։

Թերևս մենք չենք կարող տեսնել ինքնին սև խոռոչը (Sagittarius A* կամ Sgr A*), քանի որ այն ամբողջովին մութ է և այն շրջապատված է օղակաձև վառ կառուցվածքով:

Ստացված պատկերը ֆիքսել է նաև լույսի այն հատվածը, որը թեքված է սև խոռոչի հզոր ձգողության հետևանքով, որը չորս միլիոն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը:

Նշենք նաև, որ առաջին անգամ հայտնաբերված սև խոռոչի պատկերը հրապարակվել է դեռևս 2019թ․ Messier 87 գալակտիկայի կենտրոնում:

Երկու սև խոռոչները շատ նման են, չնայած որ մեր գալակտիկայի սև խոռոչը ավելի քան հազար անգամ փոքր է և ավելի քիչ զանգվածեղ, քան M87-ը։