Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն տնօրեն Լևոն Ազիզյանը։
Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը գոնե մասնակի։ Առաջինը խավարումը դիտվել էր մարտի14-ին: Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։
Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)
- Կիսաստվերային փուլի սկիզբ — 19:28:25
- Մասնակի խավարման սկիզբ — 20:27:09
- Լրիվ խավարման սկիզբ, Լուսինը կդառնա կարմիր — 21:30:48
- Առավելագույն խավարում — 22:11:47
- Լրիվ խավարման ավարտ — 22:52:51
- Մասնակի խավարման ավարտ — 23:56:31
- Կիսաստվերային խավարման ավարտ — 00:55:08
Տևողությունը
- Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե
- Լրիվ փուլը տևելու է՝ 1 ժամ 22 րոպե
Խավարումը տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



