ԳլխավորԼուր

Երևանի Չեխովի դպրոցի բակում հուշակոթող է բացվել

Երևանի Չեխովի դպրոցի բակում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 6 սաների հուշակոթող, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հայրենասեր, նվիրված, ընկերասեր. Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների մասին հիշողություններն այսպիսին են: Հայրենիքի հանդեպ Գևորգի, Յուրիի, Սուրենի, Աշոտի, Դավիթի ու Արթուրի նվիրվածությունը դարձավ օրինակ բոլորի համար, նաև պատգամ՝ իրենց երկիրը սիրելու և պաշտպանելու: Տղաների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև կրթօջախի բակում տեղադրված հուշակոթողից, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին»,-նշված է հաղորդագրության մեջ: