Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը

Հրթիռ, Ստեփանակերտ, պատերազմ

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

«Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-նշում են ԱԻ պետական ծառայությունից։

ՊԲ ստորաբաժանումները բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակ չեն վարում ու հարվածներ են հասցնում միայն ռազմական նշանակետերի:

Comment here