ԳլխավորԼուր

Ադրբեջանը 9000-ից ավելի զոհ ունի. Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանը նենգորեն ստում է’ հայտարարելով, թե վերջին պատերազմում իր մարդկային կորուստները 2855 է, ֆեյսբուքյան էջում գրել է Նաիրի Հոխիկյանը։

«Այդ կեղծ թիվը համընկնում է հայկական կողմի հրապարակած’ սպանված ադրբեջանցիների կոնկրետ անունների թվի հետ։ Իսկ ինչքա՞ն անուն մերոնց հայտնի չի եղել։

Հաշվի առնելով սպանվածների այն մեծ քանակը, որ կար ռազմական գործողությունների ժամանակ, նաև ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակումները, թույլ են տալիս թշնամու հրապարակած 2855-ին գումարել ևս 4000, դրան ավելացնենք նաև մոտ 1500 արաբ ահաբեկիչների և շուրջ 1000 թուրք հատուկջոկատայինների թվերը, որոնց մասին ևս պատերազմի ժամանակ խոսում էին ադրբեջական ու թուրքական աղբյուրները, կստացվի 9300-ից ավելի։

Չմոռանանք, որ պատերազմից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում էին իրենց կողմից 9000-12.000 մարդկային կորստի մասին, բայց հետո այդ երկրի իշխանությունը ճնշումների դիմեց և ստիպեց հրաժարվել այդ թվի տարածումից»,-նշված է գրառման մեջ։

Comment here