Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

«Ձեզ բացակա չենք դնի». նոր բաժին՝ ԱրՊՀ կայքում

Արցախի պետական համալսարանի www.asu.am պաշտոնական կայքում բացվել է «Ձեզ բացակա չենք դնի» բաժինը, որտեղ ներկայացված են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ԱրՊՀ ուսանողները։

«…մեր անմահացած, հավերժի ճամփորդ դարձած ուսանողներն իրենց ապրած կյանքով ապրողներիս ճշմարիտ ապրելու բանաձևի հրամայականն են պատգամում:

Հավերժ փառք և պատիվ Ձեզ, մեր անմահ հերոսներ:

Ձեզ բացակա չենք դնի…»,-նշված է համալսարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Comment here