ԳլխավորԼուր

Հրդեհին զոհ դարձած զինվորներից մեկը Պոլիտեխնիկից էր

Զինվորների հրդեհված կացարանը Գեղարքունիքի մարզում

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի ուսանող Պավլիկ Աբազյանը, հայտնում են բուհից:

«Դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, ցավոք, հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: Մեր մեծ ընտանիքից Պավլիկ Աբազյանը նրանցից մեկն էր:

ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտության առաջին կուրսի անվճար համակարգի մեր ուսանողը զոհվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում:

Պավլիկ Աբազյանը ծնվել էր 2003 թվականին, Պոլիտեխնիկ էր ընդունվել անվճար, 2021-ին մեկնել հայկական բանակ:

Պոլիտեխնիկը սգում է և իր զորակցությունը հայտնում հավերժ ներկա Պավլիկ Աբազյանի ընտանիքին, հարազատներին, ուսանողական ընկերներին»,-նշված է հաղորդագրության մեջ: