Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում 2023 թ. հունվարի 19-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստում քննարկվել և անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի 2022 թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը:
Օրակարգի հաջորդ կետով ՀԳՊԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը:
Ավելի վաղ՝ հունվարի 13-ին հայտնել էինք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։
ԿԳՄՍ նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել էր, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել։