ԳլխավորԼուր

PopUp School-ը $540 հազար նախասաղմնային ներդրում է ստացել

Popup school

Հայկական առցանց ուսուցման անհատականացված հարթակ PopUp School-ն ավելի քան 540 հազար դոլար նախասաղմնային ներդրում է ստացել, «Լինկդին» հարթակում հայտնել է Dasaran-ի հիմնադիր, PopUp School-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սուրեն Ալոյանը։

«Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր երեխայի կրթությունը հատուկ հարմարեցված է նրա ուժեղ և թույլ կողմերին: Աշխարհ, որտեղ նրանք կարող են սովորել իրենց սեփական տեմպերով և իրենց պայմաններով։ Սա կրթության ապագան է, և այն այժմ հասանելի է PopUp School-ի միջոցով»,-գրել է Սուրեն Ալոյանը:

PopUp School-ը նախատեսված 8-12-րդ դասարանների աշակերտների համար: Այն առաջարկում է դասեր, որոնք մշակված են՝ հաշվի առնելով աշակերտների ուսուցման անհատական ոճը: