ԳլխավորԼուր

Նախարարն այցելել է Գեղարվեստի պետական ակադեմիա

Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, հայտնում են նախարարությունից։

Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։

ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրության աճով, դրան նպաստող մեխանիզմների կիրառմամբ։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում սովորում է շուրջ 1000 ուսանող։