ԳլխավորԼուր

Ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարի երեխան արտերկրում սովորում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Կարծում եմ՝ իմ երեխաների կրթության իրավունքը եւ իրենց անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով հարցին՝ ճիշտ է արդյոք, որ Ձեր երեխան կրթություն է ստանում արտերկրում:

«Այս պահին իմ երեխաներից մեկն է միայն, որ բարձրագույն կրթության համակարգ է մուտք գործել եւ իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ կրթությունը շարունակում է: Այդ բուհը չի գտնվում Հայաստանում, եւ ես համարում եմ, որ դուք մտնում եք անձնական տվյալի տիրույթ, որի իրավունքը բացարձակապես չունեք»:

Մանրամասները՝ տեսանյութում։