ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն

Մեկնարկել են բանաստեղծ Պարույր Սևակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն ու ծաղիկներ խոնարհել գրողի հիշատակին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցա­նմուշնե­րով։

Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում

Նախարարը հետաքրքրվել է տուն-թանգարանի գործունեությամբ և առաջիկա ծրագրերով: Տեղում քննարկվել են թանգարանի միջավայրում տարբեր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, այն թե՛ համայնքային կյանքի աշխուժացման, թե՛ ստեղծագործական կենտրոն դարձնելու հեռանկարները:

Նշենք, որ այսօր ժամը 13:00-ին Պարույր Սևակի տուն-թանգարանում ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա Պ. Սևակի համանուն ժողովածուի «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կընդունի նաև «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին:

Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում
Պարույր Սևակի տուն-թանգարանում