ԳլխավորԼուր

Կօգնի՞ Ագրարայինին 70 հազար ամսական կրթաթոշակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Մինչև 2019 թվականը Ագրարային համալսարան ընդունվել են առանց ընդունելության քննության, 2020 թվականից Ագրարային համալսարանում մտցվել են ընդունելության քննություններ, և նաև դա է պատճառը, դիմորդների թիվկ կտրուկ նվազել է։ Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը:

«Նաև ունենք այսպիսի ցուցանիշ, որ Ագրարային համալսարան դիմողների 80 տոկոսը չի ընդունվում, այսինքն՝ հերիք չէ, որ քիչ են դիմում, դիմածների մեծ մասն էլ չեն կարողանում ընդունվել, և հետո արդեն նրանց մեծ մասը ընդգրկվում է հեռակա համակարգեր»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ Ագրարային համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել:

«Այստեղ մենք ներդնում ենք կրթաթոշակային ծրագիր՝ 70 հազար ամսական կրթաթոշակով, ու հուսանք, որ սա կխրախուսի»,- ասաց նախարարը հավելելով, որ արդյունքը կլինի հաջորդ տարի, քանի որ այդ մասին ուշ է իրազեկվել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, նախորդ ուսումնական տարում ՀԱԱՀ-ի 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել։