ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանն այցելել է դպրոցներ

Ժաննա Անդրեասյանն այցելել է դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 13-ին այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում էր, որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով: Նախկին երեքի փոխարեն վերակառուցվող դպրոցն ութ մասնաշենք կունենա` հագեցած անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Ըստ շինարարների՝ ավարտի և շահագործման համար շուրջ 6 ամիս կպահանջվի:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառն Արտաշատի ավագ դպրոցում էր, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, ըստ որի դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 450 սովորողի կրթությունը:

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մասիսի թիվ 5 ավագ, Հովտաշատի միջնակարգ, Երևանի Կ. Դեմիրճյանի անվանի թիվ 139 ավագ դպրոցներ։

Կարեն Դեմիրճյանի կիսանդրին իր անվան՝ Երեւանի թիվ 139 ավագ դպրոցի առջեւ առջեւ

Կառուցվող դպրոց Արարատի մարզումԿառուցվող դպրոց Արարատի մարզումԿառուցվող դպրոց Արարատի մարզումԴպրոց, շինարարությունԴպրոց, շինարարությունԴպրոց, շինարարություն