ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ-ի թիմը երրորդ տեղն է գրավել արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունում

ՀՖԿՍՊԻ-ի թիմը երրորդ տեղն է գրավել արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը դարձել է 2024 թվականի արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Առաջնությունը անցկացվում էր հուլիսի 10-ից 13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում:

Թիմի կազմում էին գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և վարպետի թեկնածու Արտյոմ Մանուկյանը: Թիմի ավագն էր Երվանդ Հակոբյանը: