ԳլխավորԼուր

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն ԱԺ-ում էին

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն ԱԺ-ում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն  օգոստոսի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ, հայտնում են նախարարությունից։

Ծրագրին մասնակցում է շուրջ 600 դիմորդից մրցութային փուլը հաղթահարած ՀՀ դպրոցների ավագ դասարանների 60 աշակերտ:

Աշակերտների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին, մարզերում որոշ առարկաների գծով ուսուցիչների համալրման գործընթացին:

Նախարարը կարեւորել է նախարարության կողմից կրթությունը խրախուսող հոլովակների եւ քարոզչական այլ նյութերի պատրաստումն ու ցուցադրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա երիտասարդների շրջանում կրթության արժեւորման եւ տարածման գործում:

Նա խոսել է նաեւ ավագ դպրոցներում ուսուցման նոր մեթոդների, մասնավորապես, անհատականացված ուսուցման կիրառման մասին:

Նախարարը պատասխանել է աշակերտների՝ ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերին:

Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով նախարարին կից գործող աշակերտական խորհրդի դերը, նշել է.

«Ի դեմս աշակերտների՝ կրթական համակարգում մենք ունենք ներուժ, որն արդյունավետ չենք օգտագործում: Մենք հակված ենք աշակերտներին վերաբերվել որպես կրթական համակարգի հիմնական շահառու, բայց դուք դրա լիարժեք մասնակիցն եք: Իրականում կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը: Կարծում եմ՝ փոփոխությունների մեջ դուք ամենալավն եք տեսնում այն խնդիրներն ու բացերը, որոնք կարելի է լավարկել ու վերանայել»:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Օգոստոսի 21-ին «Ամառային դպրոց» ծրագրի առաջին դասընթացն էր: Ծրագիրը կտևի 2 շաբաթ:

Ժաննա Անդրեասյանն  Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ
Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ
«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն ԱԺ-ում
«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն ԱԺ-ում