ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն» առարկան դպրոցներում կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ. Ժաննա Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Հայոց պատմություն» առարկան դպրոցներում կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ, այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առկա հանրակրթական նորմատիվների համաձայն` դպրոցներում պարտադիր անցնում են «Հայ ժողովրդի պատմություն» դասաժամը:

«Դա մեզ խնդրահարույց է թվում. իրավական պետության պատմությունը ներկայացնելու, ուսուցանելու գործընթացում այն լիարժեքորեն չի արտացոլում պետականության գաղափարը։ Ուստի առաջարկում ենք պատմության ուսուցումն անցկացնել «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում»,– ասաց Անդրեասյանը։

Առաջին հերթին, ըստ նրա, դպրոցներում պատմություն առարկան պետք է ուղղված լինի ժամանակակից Հայաստանի ուսումնասիրմանը, Հայաստանի պատմությունը Հայաստանի Հանրապետության դիրքերից վերլուծելուն և ներկայացնելուն:

Ըստ նրա՝ խոսքը ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության, այլ «պատմություն» առարկայի մեջ պետականության կորստին հանգեցրած իրադարձությունների վերագնահատման մասին է։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։