«Ակադեմիական քաղաքի» ստեղծման համար ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը ծրագրի իրականացման կառույցն է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ երեկ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։
Անդրեասյանը հայտնեց, որ այդ հիմնադրամն ամբողջությամբ կառավարական մասնակցություն է ենթադրում, որովհետև պետական խոշոր ծրագիր է։
Հարցին ի պատասխան, թե ինչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագրի հետ, Անդրեասյանը նշեց, որ այդ հարցը չի քննարկվում, որովհետև այս պահին նոր շենքերի կառուցման, նոր հողատարածքների և նոր ենթակառուցվածքների մասին է խոսք գնում։
Մանրամասները՝ տեսանյութում։