ԳլխավորԼուր

Նշանակվել են Ակադեմիական քաղաքի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու անդամները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է (ի պաշտոնե) «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ մասին նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Հոգաբարձուների խորհրդում են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հայոցյանը։

Հիշեցնենք, որ ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։