«Այսօր Հայաստանում ոչ մի բուհ չկա, որ իր, օրինակ, ֆիզիկական հատկանիշներով համապատասխանի միջազգային չափանիշներին, և եթե մենք միջազգային չափանիշներով հավաստագրենք մեր բուհերը, բոլորը կփակվեն անհամապատասխանության պատճառաբանությամբ»,- նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ակադեմիական քաղաքում ցանկանում են նաև միջազգային դիմորդների ներգրավել. բուհերից բացի գործելու են ավագ դպրոցներ, հանրակացարաններ․
«Ակադեմիական քաղաքում ուզում ենք նաև ավագ դպրոցներ ունենալ։ Հիմա վստահ գիտենք, որ արվեստների և սպայական ավագ դպրոց ենք ուզում ունենալ, որը ավարտածները ավելի հեշտ կընդունվեն համապատասխան համալսարաններ»։
Մանրամասները՝ տեսանյութում։