2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից, ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունվարի 2-ն ու 3-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր, բայց մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ-կիրակիով կբավարարվի Ամանորը», — նշեց վարչապետը։
Պետական տոնացույցով ոչ աշխատանքային է նաև Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ը։
Այսպիսով, այս տարի ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, 3-ը, 6-ը։
***
30.11.2023-ին հայտնի դարձավ, որ տոնական օրերին ոչ աշխատանքային օրերը նույնն են մնացել։